Ռազմական 

Եգիպտոսի օդուժը Սինայի թերակղզում 12 գրոհային է ոչնչացրել

Եգիպտոսի անվտանգության ծառայության ուժերը Սինայի թերակղզում հակաահաբեկչական գործողության շրջանակներում արմատական խմբավորման ավելի քան 10 գրոհային են ոչնչացրել։

Ինչպես հայտնում է Հյուսիսային Սինայի նահանգի ոստիկանությունը, թիրախային հարվածի արդյունքում Եգիպտոսի օդուժը ոչնչացրել է արմատական խմբավորման 12 անդամների, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավիահարվածը հասցվել է Շեյխ Զուվեյդ քաղաքից ոչ հեռու գտնվող Աբու ալ Արաղ բնակավայրի ուղղությամբ։

Նույն շարքից