Առողջապահություն 

ԱՄՆ-ում թույլատրվել է կիրառել 3D տպիչի օգնությամբ ստեղծված դեղահաբը

Bbc.com կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) պատմության մեջ առաջին անգամ թույլատրել է 3D տպիչի օգնությամբ ստեղծված դեղահաբի կիրառումը:

Տպագրված Spritam նոր դեղամիջոցն օգնում է վերահսկել էպիլեպտիկ նոպաները:Այն ներծծվում է մարդու օրգանիզմում, ինչպես այլ դեղամիջոցներ:

Դեղահաբերը ստեղծած Aprecia Pharmaceuticals-ը խոստանում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նաև այլ դեղամիջոցներ մշակել:

 

Նույն շարքից