Շատ դեպքերում մեր մարմինն ազդակներ է ուղարկում մեզ` նախազգուշացնելով, որ ինչ-որ բան մեր օրգանիզմում այնպես չէ: Իհարկե, մեծ դժբախտություն չէ, եթե անգամ բանի տեղ չենք դնում, երբ մեր մարմինը բողոքում է, որ մենք շատ ենք կերել համեմունքներով լի կերակուր, կամ որ մենւք շուտով կարող ենք մրսել: Սակայն երբ բանը հասնում է սրտին, շատ կարևոր է ականջ դնել մեր օրգանիզմի ուղարկած ազդակներին, քանզի այս ազդակներն անտեսելը կամ թյուրըմբռնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Դյուք համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները վերջերս պարզել են, որ «գաղտնի»կաթվածները շատ ավելի տարածված են, քան բժիշկներն էին կարծում: Ցավոք, այս «գաղտնի» սրտի կաթվածները մահվան մեծ ռիսկ են պարունակում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտ 200,000 ամերիկացիներ սրտի կաթված են տանում ամեն տարի` առանց անգամ գիտակցելու դա: Այս տեսակի կաթվածները սրտի կաթվածների մեկ չորրորդն են կազմում: Այսպիսով, սա բավականին լուրջ խնդիր է:
Բարեբախտաբար, ըստ սրտաբան Չոնսի Կրանդալի` մենք կարող ենք հեշտությամբ մեզ վարժեցնել՝ մարմնի ազդակները հասկանալու համար: Տեսանյութում ներկայացված են չորս հիմնական ձևերը, որոնցով մեր օրգանիզմը զգուշացնում է մեզ մոտալուտ կաթվածի մասին: Նախանշանները կարող են լինել մեղմ, անորոշ կամ նույնիսկ անցավ: Շատ մարդիկ չեն էլ հասկանում, որ դրանք կապված են իրենց սրտի հետ: Չորս բան, որ կարող եք զգալ, սրտի «գաղտնի» կաթվածի ցուցիչներն են:
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բուժման հետաձգման արդյունքում ամեն ինչ կարող է մահվամբ ավարտվել: Այս պատճառով էլ կարևոր է իմանալ, թե ինչ նախանշաններ են նախորդում սրտի կաթվածին: Տեսանյութում նաև քննարկվում է այն, թե ինչպես կարելի է կանխարգելել սրտային հիվանդություններն ընդհանրապես և նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի քանակությունը: