Արդեն իսկ կարելի է անհերքելի փաստ համարել այն, որ ինքնասպանությունների ու դրանց փորձերի մասին լուրերը հանրապետությունում, որքան էլ ցավալի է ընդունել, սովորական երևույթ են դարձել: Պակաս խնդրահարույց չէ նաև այն հանգամանքը, որ մարդիկ ինքնասպանության են դիմում` հարազատ երեխաներին իրենց հետ անդունդը տանելով: Օրերս էլ հայտնի դարձավ, որ 2015-ի առաջին եռամսյակում ինքնասպանության 54 դեպք է գրանցվել, ինչը 10 դեպքով ավել է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ հիմնական դրդապատճառը, որպես կանոն, սոցիալականն է: Եվ ահա ինքնասպանության փորձի հերթական դեպքը:
Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ օրերս իր կյանքին փորձել է վերջ տալ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչներից մեկը:
Կայքին հասած տեղեկությունների համաձայն` կինը ինքնասպանության դիմելուց առաջ նամակ է գրել ժամկետային զինծառայող որդուն: Նամակում մայրը, դիմելով որդուն, ասել է, թե ֆինանսական ծանր պայմանների մեջ է հայտնվել, չի կարողանում մարել պարտքերը և այլևս չի կարող ապրել, ինքը պատրաստվում է թույն խմել և իր կյանքին վերջ տալ: Բարեբախտաբար, թույն խմած կնոջ կյանքը հաջողվել է փրկել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում