3dnews.ru կայքի փոխանցմամբ՝ 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ժամանակ ինքնակառավարվող տաքսիներ կգործարկվեն։
Մի քանի ավտոարտադրող ընկերություններ արդեն խոստացել են թողարկել իրենց ինքնակառավարվող մեքենաները մինչ 2020 թվականը։
Մասնավորապես՝ ճապոնական DENA տեխնոլոգիական ընկերությունն իր գործընկեր ZMP-ի հետ նախատեսում է ինքնակառավարվող տաքսիներ թողարկել։ Շատ հավանական է, որ դա տեղի ունենա հենց Օլիմպիական խաղերին ընդառաջ, որն անցկացվելու է 2020-ին։