Nr2.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պատենտների և ապրանքային նշանների բյուրոն դրական է պատասխանել Airbus ընկերության նոր հիպերձայնային ուղևորատար օդանավի պատենտին:
Ինքնաթիռը կարող է թռչել ձայնի արագությունը 4,5 անգամ գերազանցող արագությամբ: Ընկերության ինժեներները նշում են, որ ինքնաթիռի անհավանական արագությունը թույլ կտա Լոնդոնից Նյու Յորք հասնել ընդամենը 1 ժամում:
Ըստ ինժեներների մտահղացման, հիպերձայնային Airbus-ը կարող է օգտագործվել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական ավիացիայում: Օրինակ, այն կարող է գործարկվել փոքրաթիվ մարտական ստորաբաժանումների գրեթե վայրկյանական տեղափոխման ու հետախուզության նպատակով: