Մինչ Ֆրիսկեի մահը, երգչուհու հայրը հայտարարել էր, որ դստեր ունեցվածքը ժառանգելու է միայն նրա որդին՝ Պլատոնը, և նրանց (ծնողներին) ոչինչ հարկավոր չէ։
Լրագրողները զրուցել են մոսկովյան իրավաբանական գրասենյակներից մեկի փաստաբանի հետ եւ փորձել պարզել, թե արդյոք Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը, որը մշտապես Ժաննայի կողքին է եղել, կարող է դառնալ նրա ունեցվածքի ժառանգորդը։
«Ժաննայի օրինական ժառանգորդները նրա ծնողներն ու որդին են։ Ծնողները կարող են հօգուտ որդու հրաժարվել ժառանգությունից», - «Собеседник.Ru».-ին ասել են իրավաբանական գրասենյակում։
«Ճիշտ է, ամուսինը կարող է դիմել դատարան եւ փորձել ապացուցել, որ ժառանգության մի մասի ձեռքբերման մեջ նա էլ իր ֆինանսական ներդրումն ունի եւ կարող է ժառանգել այն, սակայն սա շատ դժվար է ապացուցել, քանի որ պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել։ Իսկ այն ինչ, իր անունով է ձեւակերպված, Շեպելեւը կարող է առանց երկմտելու վերցնել»,- բացատրել է փաստաբանը։