Գիտություն 

Քննարկվել է ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջեւ 2016-2021 թթ. համագործակցության նոր ծրագիրը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրենին` Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի` կրթության եւ գիտության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ծրագրերի համար:

Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարեւորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական եւ ներառական կրթության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջեւ 2016-2021 թթ. համագործակցության նոր ծրագիրը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման խնդրին:

Կողմերը  քննարկվել են նաեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, համընդհանուր  ներառական կրթությանն անցմանն ուղղված հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները պահանջում են համալիր` մի շարք գերատեսչությունների եւ հասարակական կառույցների համատեղ աշխատանք:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին է նվիրել հայ աշակերտների ստեղծագործական աշխատանքներից մեկը:

Նույն շարքից