Ռազմական 

Դամասկոսում գրանցվել են վերջին 6 ամիսների ամենաարյունալի մարտերը

Սիրիայի Զաբադանի քաղաքում կառավարական ուժերն ու լիբանանյան կամավորական զորաջոկատները երկարատեւ ու արյունալի մարտերից հետո գրոհայիններին դուրս են մղել Համկա ու Ջամայաթ փողոցներից: Քաղաքի արեւելքում ահաբեկիչները փորձել են հակահարձակման անցնել, սակայն, կասեցվել ու հետ են շպրտվել:

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Կալյամունի արեւելքում ԻՊ խմբավորման կողմից Ան-Նուսրայի դաշտային հրամանատարի ու նրա թիկազորի լիկվիդացումից հետո, երկու խմբավորումների միջեւ կիրկին վերսկսվել են ռազմական գործողությունները:

Միաժամանակ Դամասկոսի Դարեհ թաղամասում այսօր գրանցվել են ամենաարյունալի մարտերը: Կառավարական ուժերը հարձակում են ձեռնարկել դեռեւս 6 օր առաջ գրոհայինների Դարեհում գրավված հենակետերի ուղղությամբ: Հարձակումն, որ ուղեկցվել է ծանր հրետանու հրետակոծության օժանդակությամբ, շարունակվում է մինչ այժմ:

Նույն շարքից