Ռազմական 

Դեյ էր-Զորի պրովինցիայում կառավարական ուժերն ազատագրել են մի շարք ռազմասրատեգիական բարձունքներ

Սիրիայի Ալ- Հասաքա պրովինցիայում սիրիական կառավարական ուժերն ու քուրդ աշխարհազորայինները նոր հակահարձակում են նախապատրաստում ԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, իսլամականները նոր լրացուցիչ ուժեր են տեղափոխում պրովինցիայում գլխավոր հենակետ հանդիսացող Շադադի բնակավայր:

Մասնավորապես Իրաքից այստեղ է տեղափոխվել դաշտային հրամանատար Աբու Մուհամեդ Ադնանին իր 400 գրոհայինների հետ, որոնք հատուկ պատրաստվածություն են ստացել ահաբեկիչների ռազմական ճամբարներում:
Միաժամանակ Դեյ էր-Զորի պրովինցիայում կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել ռազմական օդանավակայանի մոտ գտնվող մի շարք ռազմասրատեգիական բարձունքներ:

Հոմս պրովինցիայում ԻՊ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ականապատված ավտոմեքենան, ինչ հետեւանքով կան ռուժածներ խաղաղ բնակչության շրջաններում:
Սիրիական օդուժը ավիահարվածներ է իրականացրել Պալմիրայի ու Թելբասի շրջաններում տեղակայված ահաբեկիչների հենակետերին:

Նույն շարքից