Ռազմական 

Կիեւյան իշխանությունները շարունակում են նոր ռազմատեխնիկա կենտրոնացնել հակամարտության գոտում

Կիեւյան իշխանությունները շարունակում են հակամարտության գոտի տեղափոխել ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ՝ այսպիսով բացառելով ծանր հրետանու դուրսբերման տարբերակը:

Այս մասին հայտնել է ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Տարաս Խոլոդկովը, նշելով, որ ուկրաինական ուժայինները վերջին շրջանում ռազմաճակատի շփման գծի երկյանքով տեղակայում են ծանր հրետանի ու տանկեր:

Նրա տեղեկացմամբ՝ հիմնական ռազմական կուտակումները նկատվել են Զոլոտոյե, Սչաստիե բնակավայրերի մոտակայքում:
Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Կիեւը խախտելով հրադադարը՝ խուսափում է կատարել մինսկյան համաձայնություններով սահմանված պարտավորություններն ու պրովակացիաներ հրահրում հակամարտության գոտում:

Նույն շարքից