Առողջապահություն 

Ռոքֆորը գլխուղեղի կաթվածի (ինսուլտի) դեմ լավագույն միջոց

analitik.am

Նոր հետազոտության հեղինակները հայտնաբերել են նյութեր, որոնք երկարացնում են օրգանիզմի բջիջների կյանքը, եւ դա ֆրանսիական հայտնի մթերքներից մեկում՝ բորբոսով պանրի՝ ասենք «ռոքվորի» մեջ է:


2009-2010թ.-ի տվյալներով՝ Ֆրանսիան գրավում էր 3-րդ տեղը ինսուլտից եւ սրտի հիվանդություններից մահացածների ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում:  


Քեմբրիջի համալսարանի գիտնականները եւ սրտանոթային հիվանդություններն ուսումնասիրող եվրոպական խմբերը պարզել են, որ պանիրները, որոնք ունեն կապտականաչավուն շերտեր, ունեն ուժեղ հակաբորբոքային հատկություններ: Պանրի բորբոսի սնկերը արտադրում են նյութեր, որոնք չեզոքացնում են անոթային պատերի այտուցները:


Հետազոտողները պարզել են, որ բորբոսով պանիրների հակաբորբոքային հատկությունները լավագույնս են հանդես գալիս ստամոքսի լորձաթաղանթում եւ արյունատար անոթների ներքին շերտերում:

Նույն շարքից