Առողջապահություն Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս համոզել երեխային հագնել ավել տաք հագուստ

analitik.am

 

   Շատերին ծանոթ երևույթ  է, որ երեխաները դժվար են անցնում աշնանային և ձմեռային տաք հագուստի: Ի դեպ, այս հարցում ոչ պակաս կամակոր ենք նաև մենք՝ մեծահասակներս, բայց եթե մենք գոնե ինքներս ենք հասկանում տաք չհագնվելու հետևանքները, ապա փոքրիկների հարցն ավելի դժվար է: Հասկանալու համար, թե ինչպե՞ս համոզել երեխաներին ավելի տաք հագնվել՝  զրուցեցինք մի քանի երեխայի, ծնողների և հոգեբանի հետ, որոնցից յուրաքանչյուրն իր հետաքրքիր մոտեցումը ներկայացրեց:

 

 

  Ծնողների շրջանում հաճախ հանդիպող կարծիքներից մեկը երեխային մայրիկի կամ հայրիկի նման հագցնելն է:  Երբ երեխան տեսնում է, որ կրելու է նույն գույն ու ձև  հագուստ, ինչպիսինը կրում է հայրիկը կամ մայրիկը՝ ավելի սիրով է համաձայնվում:  Այս մոտեցմամբ առաջնորդվելով՝  կարելի է նաև ընտրել հագուստ երեխայի սիրելի մուլտի կամ ֆիլմի հերոսների ոճով ու աքսեսուարներով:

 

 Երեխաների պատասխանների մեջ գերիշխում էր  այն  միտքը,որ ուզում են ինքնուրույն ընտրել հագուստ: Այս մտքի հետ հոգեբանը ևս համամիտ էր, քանի որ դա կարևոր հանգամանքներից  է  անգամ  շատ  փոքր հասակում: 

Պետք է թույլ տրվի երեխային ինքնուրույն ընտրել ի՞նչ վերարկու, ի՞նչ տաբատ կամ ի՞նչ գլխարկ  կրել, եթե անգամ դրանք իրար այնքան էլ համապատասխան չեն. կարևորը եղանակին լինեն համապատասխան:

 

  Ավելացնենք նաև, որ ցանկացած գործողություն ավելի է հեշտանում, երբ ընթացքը զվարճալի է: Պետք է հագնվելու գործընթացը վերածել խաղի, որպեսզի երեխան չկենտրոնանա հագուստի վրա: Հուսանք՝ առաջարկված տարբերակներից գոնե մեկը կգործի ձեր երեխայի դեպքում:

 

 

Արմինե Բրսոյան

 

 

 

 

Նույն շարքից