Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ դերասան Քոլին Ֆարելը կնկարահանվի «Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակության վայրերը» ֆիլմում, որը կլինի Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի սփին-օֆը:
Հայտնի է, որ նա կմարմնավորի Գրեյվս անունով նյույորքցի հրաշագործի: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2016թ. նոյեմբերի 18-ին:
Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Յեյթսը, որը նկարահանել է հրաշագործի մասին վերջին 4 ֆիլմերը:
«Ֆանտաստիկ գազանները» ծրագրվում է բաժանել 3 ֆիլմի: Շարունակություններն էկրան կբարձրանան 2018 և 2020թթ.: