Իրավական 

Կայազորային դատարանը Պերմյակովին կդատի Գյումրիում. «Ազատություն»

Օգոստոսի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կկայանա Գյումրիում:«Ազատությանը» այդ մասին հայտնել է Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանի մամուլի խոսնակ Սերգեյ Սառումովը:

Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին կա Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանի որոշումը, հավելեց մամուլի խոսնակը:

Ավելի վաղ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն ասել էր, որ դատը կլինի բաց:

Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ: Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:

Նույն շարքից