Առողջապահություն 

Սպիտակ հացը, մակարոնեղենը և բրինձը վտանգավոր են կանանց առողջության համար

analitik.am

Սպիտակ հացը, մակարոնեղենը և բրինձը ներառված են այն մթերքների ցանկում, որոնք վտանգավոր են կանանց առողջության համար, սակայն ամբողջովին անվտանգ են տղամարդկանց համար: Ինչպես տեղեկացնում է BFM.ru-ն՝ նման եզրակացության են հանգել միլանյան քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականները:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել 33.000 կանանց և 15.000 տղամարդկանց շրջանում՝ պարզելով, թե ինչով են նրանք սնվում և ինչ հիվանդություններ ունեն: Գիտնականները կապ են հայտնաբերել որոշակի սննդամթերքների կիրառման և սիրտ-անոթային հիվանդությունների միջև, բայց դա նկատվել է միայն կանանց մոտ:

Խոսքն այն մթերքների մասին է, որոնք արյան մեջ արագ ավելացնում են շաքարի պարունակությունը: Նման մթերքներից է մակարոնը, բրինձը, սպիտակ հացը: 

Նույն շարքից