Rg.ru կայքի փոխանցմամբ՝ Ճապոնական Ֆուկուսիմայի ափամերձ շրջանից 20 կմ հեռավորության վրա ավարտվել է աշխարհի ամենամեծ լողացող հողմային էլեկտրագեներատորի մանտաժը: Կառույցի բարձրությունը մոտ 105 մ է, իսկ էլեկտրական գեներատորի հզորությունը 7 ՄՎտ:
Հողմային գեներատորը ամրացված է 20-տոննայանոց խարիսխների միջոցով և այնպես է հաշվարկված, որ կարող է դիմանալ ծովային ալիքների և մինչև 20 մ բարձրության ցունամիի ազդեցությանը: