Lifehacker.com.au կայքի փոխանցմամբ՝ Facebook-ը սկսում է ներկառուցված լոկալ խանութի փորձարկումը: Խանութով էջը կոչվում է Buy & Sell ` «գնել և վաճառել»:
Էջում կա մի քանի անվանակարգ, օրինակ` «Հագուստ», «Գեղեցկություն և առողջություն», «Երեխաների համար» և այլն:
Օգտատերերն այդ էջերում, ինչպես նաև, հավանաբար, արտադրողները, ավելացնում են իրենց ապրանքները: Նրանց ցուցակն ամեն մի անվանակարգում արտահայտվում է Pinterest-ի ոճով. քարտերով և 3 սյունյակով: Յուրաքանչյուր քարտում նշված է գինն ու բնակավայրը: Ապրանքները կարելի է «հավանել», մեկնաբանել, և, հավանաբար, հրապարակել սեփական էջում: