Տանկային բիաթլոնի անհատական մրցումներում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի անձնակազմը, երկրորդ տեղում Ղազախստանն է, երրորդում` Չինաստանը:
Անհատական մրցաձևի արդյունքում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց տանկի հրամանատար, սերժանտ Միխայիլ Ժիլինի գլխավորած անձնակազմը: Ռուսական անձնակազմը լավագույն ժամանակը ցույց տվեց` 26 րոպե 32 վայրկյան:
ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովն ասել է, որ արդյունքները շատ լավն են:
Նա առանձնացրել է Սերբիայի, Ղազախստանի, Հայաստանի և Հնդկաստանի թիմերի ելույթները: Նա ասել է, որ Ռուսաստանի հիմնական մրցակիցները Տանկային բիաթլոնում Հայաստանը, Ղազախստանը, Սերբիան և Չինաստանն են: Սակայն, նա չի բացառել նաև անակնկալները եզրափակչում: