The Rolling Stones-ի 71-ամյա երաժիշտ Կիթ Ռիչարդսը Esquire magazine-ին տված հարցազրույցում իր կարծիքն է արտահայտել The Beatles-ի Sgt Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմի մասին։
«The Beatles-ի լեգենդար Sgt Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը աղբ է։ The Beatles-ը մեծ համբավ ուներ, երբ այն The Beatles-էր։ Ինձ թվում է, որ կար ժամանակ, երբ նրանք մոռացել էին, թե ինչով պետք է զբաղվեին։ Շատերը կարծում են, որ Sgt Pepper’s–ը հիանալի ալբոմ է, բայց իմ կարծիքով՝ այն ուղղակի աղբ է, ինչպես The Rolling Stones-ի Satanic Majesties-ը։ Եթե նրանք իրենց թույլ են տվել նման աղբ ձայնագրել, ապա մենք ինչու չանեինք ավելի վատը»:
The Beatles-ի Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band-ը թողարկվել է 1967-ին եւ 27 շաբաթ գլխավորել է բրիտանական վարկանիշային աղյուսակը։