Ռազմական 

Թուրքիան նախապատրաստվում է ներխուժել Սիրիա

Թուրքիան նախապատրաստվում է Սիրիայում լայնամասշտաբ ցամաքային գործողություններ սկսել ԻՊ գրոհայինների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավիշօղլուն, նշելով, որ օպերացիան իրականացվելու է թուրք-ամերիկյան համաձայնության շրջանակում:

Մասնավորապես ամերիկյան ավիացիան ու անօդաչու սարքերը Թուրքիայի Ինջիրլիկ օդանավակայանից կռմբակոծեն ԻՊ ահաբեկիչների դիրքերը:
Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայում թուրքերը նպատակադրված են հարձակում ձեռնարկել ոչ միայն ԻՊ գրոհայինների, այլ նաեւ Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների դեմ:
Այսպիսով նախագահ Էրդողանը անկարող էր մերժել ամերիկյան գայթակղիչ առաջարկությունը:

ԱՄՆ-ի հիմնական նպատակն է թուրքերին օգտագործել Բաշար Ասադի տապալման գործընթացում: Թուրքերը հակամարտության մեջ մտնելով քրդերի հետ երկրամասում կառաջացնեն իսկական քաոս, ու վերջնական արդյունքում կարող են հայտնվել աննախանձելի իրավիճակում: Փաստորեն ներքաշվելով հակամարտության մեջ, թուրքերը ընտրել են ռիսկային՝ նախ սկսենք, հետո՝ ինչպես կստացի, տարբերակը:

Նույն շարքից