Ռազմական 

Հոմս պրովինցիայում ԻՊ գրոհայինները գրավել են սիրիական բանակի 5 հենակետեր

Սիրիայի օդուժը հզոր ռմբակոծության է ենթարկել Լաթաքիա պրովինցիայի հյուսիսում ու հյուսիս-արեւելքում տեղակայված գրոհայինների հենակետերը, ինչի արդյունքում վնասազերծվել են ԻՊ խմբավորման 2 դաշտային հրամանատարներ:

Միաժամանակ տխուր լուրեր են ստացվել Հոմս պրովինցիայից, որտեղ ԻՊ ահաբեկիչները հակահարձակման արդյունքւմ գրավել են սիրիական 7 հենակետերից 5-ը, կայուն պլացդարմ ապահովելով հետագայում Արեւելյան Ղութի ու Արեւելյան Կալյամունի վրա հարձակվելու համար:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, ռազմական գործողությունները տվյալ շրջաններում շարունակվում են մինչ այժմ:
Դամասկոսի պրովինցիայի Զաբադանի շրջանում կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել մի շարք շրջաններ: Առանձնապես արյունալի մարտեր են ծավալվել Դամասկոսի Դարեհ թաղամասում, որտեղ սիրիական օդուժը շուրջ 23 չվերթ է իրականացրել գրոհայինների դիրքերի ուղղությամբ:

Նույն շարքից