Ռազմական 

Սիրիայի Իդլիբ պրովինցիայում կառավարական ուժերը ծանր կորուստներ են կրում

Սիրիայի Իդլիբ պրովինցիայում Ջեշ Ալ Իսլամ ու Ան-Նուսրա խմբավորումները հզոր հակահարձակման անցնելով, գրավել են Սահել Ալ-Հաբ շրջանում գտնվող ստրատեգիական հանգույցները:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, գրոհայինների հիմնական հարվածները ուղղված են եղել Թել-Համկա, Թել-Ավար, Թել-Հաթաբ բարձունքների ու Ազ-Զուհուր բնակավայրի ուղղությամբ: Ստացվող տեղեկությունների համաձայն կառավարական ուժերը, արյունալի մարտերից հետո ստիպված են եղել թողնել Թել-Ավար ու Թել-Համկա բարձունքները, մասամբ թշնամու վերահսկողության տակ են հայտնվել Սաֆսաֆա ու Բահսա բնակավայրեր:

Վերոհիշյալ շրջանում մարտերը շարունակվում են մինչ այժմ, գրոհայինները մարտերում կիրառում են ծանր հրետանի ու տանկեր:
Ահաբեկիչները մասսայական հրթիռակոծության են ենթարկել Կարկուր ու Թել-Վասետ բնակավայրերը: Զոհերի ու վիրավորների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն ստացվել:

Նույն շարքից