Մարդու առողջության մասին ընդհանուր պատկերացում կարելի էկազմել ատամներից: Այսպես են կարծում մասնագետները: Կան մի շարք վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների, իսկ այդ մասին կարելի է կռահել մարդու ատամներից: Գիտնականները կազմել են լավագույնսննդատեսակների ցուցակը, որի միջոցով կարելիէ ունենալ առողջ ատամներ:
Ելակ. Դեռ հնուց այս հատապտուղը համարվել է ատամի տարբեր հիվանդություններից խուսափելու լավագույն միջոց : Այդ պատճառով շատ երկրներում ելակն օգտագործվում է նաև դեղահաբերի բաղադրության մեջ:
Կաթնամթերք. Ամենակարևոր միջոցներից մեկը ատամի էմալը առողջ պահպանելու համար թարմ կաթնամթերքի հաճախակի օգտագործումն է:
Առանց շաքարի մաստակ.Առողջ ատամներ ունենալու համար օգտակար է նաև առանց շաքարի մաստակը, որը համարվում է բնական միջոց ատամի էմալը պաշտպանելուհամար:
Ջուր. Առողջ ատամներ ունենալու ամենակարևոր բաղադրիչը ջուրն է, որը պետք է լինի միայն մաքուր ևախտահանված: Գիտնականներն ապացուցել են, որ օրգանիզմի ջրազրկումը երկու անգամ ավելացնում է կարիեսի առաջացման ռիսկը և մյուս հիվանդությունների հնարավոր զարգացումը:
Տերևային բանջարեղենները. Սնունդը ծամելուց հետո ատամների վրա մնում են միկրոտարրեր, սննդի մնացորդներ, որոնք ունակ են վերացնել բակտերիաները: Բացի այդ բանջարեղենների օգտագործման դեպքում ավելի լավ յուրացվում է կալցիումը, ինչը շատ օգտակար է: Կարելի է ասել, որ այս դեպքերում պարտադիր չէ կաթնամթերքի օգտագործումը հաճախակի դարձնել: