Ռազմական 

Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կարող է ձեռք բերվել մինչև նոյեմբերի 24-ը. Ռուհանի

analitik.am

Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կարող է ձեռք բերվել նշանակված ժամկետում՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին:

 

«Միջազգային «վեցյակի» հետ բանակցություններում մենք ճիշտ ուղու վրա ենք, այդ իսկ պատճառով մինչև նոյեմբերրի 24-ը պայմանավորվածությունների գալու հավանականությունը մեծ է»,- Զանջան նահանգում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ռուհանին:

 

Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, Ռուհանին խոստովանել է, որ անցկացված բանակցությունները հեշտ չեն եղել, սակայն փորձը ցույց է տալիս, որ վերջնական հաջողությունը լիովին իրատեսական է:

 

Իրանի նախագահը նշել է, որ երկրի տնտեսության զարգացումը կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների բարելավումից: Նա հատկապես ընդգծել է հարևան պետությունների և համաշխարհային տերությունների հետ կապերի ամրապնդման կարևորությունը:

Նույն շարքից