Առողջապահություն 

Գազավորված ըմպելիքն ազդում է ուղեղի սպիտակուցների վրա

analitik.am
Գազավորված քաղցր ըմպելիքի երկարատև և կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել ուղեղի զգալի փոփոխությունների: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ըմպելիքներն ազդում են ուղեղի սպիտակուցների վրա:
 
 
Հենց այդ փոփոխություններն են, որոնք առաջացնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` ուղեղի չարորակ ուռուցքները, Ալցհեյմերի հիվանդությունը և այլն:
 
 
Փորձագետ Ջեյն Ֆրանկլինը հավաստիացնում է, որ արևմուտքում գազավորված ըմպելիքների օգտագործումը հասել է այն մակարդակի, որ օրվա մեջ անհրաժեշտ կալորիաների մեծ մասը մարդիկ ստանում են հենց գազավորված ըմպելիքներից, ինչն այդքան էլ ցանկալի չէ: Նա խորհուրդ է տալիս ծարավի դեպքում սովորական ջուր խմել, ինչը շատ ավելի նախընտրելի է և օգտակար:
 
 
Սրտի նոպաները, շաքարային դիաբետը, ավելցուկային քաշը, ոսկրերի փխրունությունը, շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, ինչպես նաև մկանային թուլությունն այն խանգարումներն են, որոնք առաջանում են գազավորված ըմպելիքի չարաշահման հետևանքով: Հարկ է նշել, որ այժմ այդ ցուցակը համալրվել է ևս մեկ խանգարմամբ, որն արտահայտվում է ուղեղի տարբեր ախտահարումներով:
 
Սիդնեյի համալսարանի փորձագետ Ֆրանկլինը համեմատել է առնետների երկու խմբի, որոնցից առաջինն օգտագործել է բացառապես գազավորված ըմպելիք,իսկ երկրորդը` ջուր: Փորձը տևել է ընդամենը է մեկ ամիս: Առնետների վրա կատարված հետազոտության արդյունքները  բավականին մտահոգիչ էին: Ֆիզիկապես հիպերակտիվ լինելուց զատ, գազավորված քաղցր ըմպելիք օգտագործած առնետների մոտ նկատվել էր ուղեղի մոտ 300 սպիտակուցի փոփոխություն:


Նույն շարքից