Մշակույթ 

Fox հեռուստաընկերությունը նկարահանում է «Փախուստ բանտից» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը

Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ Fox  հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ «Փախուստ բանտից» հեռուստասերիալի  նոր եթերաշրջանը` սահմանափակ սերիաներով, արդեն պատրաստ է:

Fox  հեռուստաընկերության համանախագահն ու գործադիր տնօրենը լրագրողներին տեղեկացրել են, որ նոր սերիաներում գլխավոր դերերը կրկին կմարմնավորեն Ուենթվորթ Միլերն ու Դոմինիկ Փյորսելը: Հանդիսատեսը էկրաններին կտեսնի նաև նախորդ եթերաշրջանների դերասաններին:

Նոր եթերաշրջանը բաղկացած է 10 սերիայից:

Նույն շարքից