Ռազմական 

«Իսլամական պետության» գրոհայինները քիմիական զենք են օգտագործում

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Բաղդադից հյուսիս ընկած հատվածում հարձակման ընթացքում օգտագործել են պայթուցիկ, որը պարունակել է թունավորող քլոր։ Դրա հետևանքով տուժել է 25 զինվորական և խաղաղ բնակիչ, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

 

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին՝ Դուլույա քաղաքի վրա հարձակման ընթացքում, որը գտնվում է Իրաքի մայրաքաղաքից ոչ հեռու։ Պաշտոնյաները նշում են, որ քլորով թունավորվելը լուրջ հետևանքների և վնասվածքների չի հանգեցրել։

 

Համաձայն Դուլույա քաղաքի ոստիկանության տեղեկության՝ բուժզննումը ցույց է տվել, որ պայթուցիկում քլոր է պարունակվել։ Ոստիկանության պետի խոսքով՝ տուժածների մոտ նկատվել է հազ, սրտխառնոց և շնչառության դժվարացում։

Նույն շարքից