Ռազմական 

ԻՊ-ի զինյալները Քոբանիում ԱՄՆ-ին շփոթության մեջ գցելու նոր տարբերակ են հորինել

analitik.am

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանիում զինյալ երկու խմբերի միջև կատաղի մարտերը շարունակվել են ողջ գիշեր:

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը,  առավոտյան Քոբանիից բարձրացող ծուխը տեսանելի է եղել Սիրիային սահմանամերձ թուրքական Սուրուչ շրջանից:

 

 

Բախումների հետևանքով վիրավորվածներին սպիտակ դրոշներով մեքենաները տեղափոխում են Թուրքիայի սահման, որտեղ նրանց դիմավորում են թուրքական շտապօգնության մեքենաները:

 

 

 ԱՄՆ-ն կոալիցիային պատկանող ինքնաթիռներով հետախուզական թռիչքներ է իրականացնում:

 

Տարածված տեղեկության համաձայն՝ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները թիրախները շփոթեցնելու համար իրենց թաքստոց տների պատշգամբներին լվացք են փռում՝ տպավորություն ստեղծելով, թե այնտեղ քաղաքացիական անձինք են բնակվում:

 

Մյուս կողմից էլ նրանք փորձում են կանխել «փեշմերգաների» մուտքը տարածք և այդ նպատակով թիրախում են պահում թուրքական սահմանը:

Նույն շարքից