Ռազմական 

ՆԱՏՕ-ի ուժերը լքել են Աֆղանստանի հարավը

analitik.am

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վերջին զինվորական ստորաբաժանումները լքել են Աֆղանստանի հարավային Գիլմենդ նահանգի Քեմփ-Լեզերնեք և Քեմփ-Բեսթիոն բազաները: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:


Նրանց տեղեկությամբ՝ Աֆղանստանում անվտանգությանն համագործակցության ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերը ճամբարները լքել են դրանք Աֆղանստանի Ազգային բանակի իրավասությանը փոխանցելուց օրեր անց: Այդ ամբողջ ընթացքում անձնակազմն ու սարքավորումներն օդով տեղափոխվել են Քանդագար նահանգի օդանավակայան: Տեղափոխվել է մոտ 1000 զինծառայող:


Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումը սկսելու որոշման մասին: Ենթադրվում է, որ այդ երկրում ԱՄՆ զինծառայողների թիվը մինչև 2015թ. սկիզբը կկրճատվի՝ հասնելով մինչև 9800-ի, հետագայում՝ մեկ տարվա ընթացքում, կնվազի մոտավորապես ևս կրկնակի, իսկ 2016թ. վերջին այնտեղից կհեռանան ամերիկացի վերջին զինվորներն ու սպաները: Մինչև հիմա ԱՄՆ-ը աֆղանական տարածքում պահել է իր մոտ 30 հազար զինծառայողի:

Նույն շարքից