Ռազմական 

Իրաքը Հորդանանից օգնություն է խնդրել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

analitik.am

 Իրաքի ղեկավարությունը Հորդանանից օգնություն է խնդրել «Իսլամական պետության» դեմ Անբար մարզում պայքարելու համար: Ինչպես հաղորդում  են արաբական լրատվամիջոցները, Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև իրաքյան ուժերին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցերը քննարկել է Հորդանանի Թագավորության ղեկավարության հետ:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հորդանանյան Ակաբա քաղաքով և Կարմիր ծովով ածխաջրածինների փոխադրման վերաբերյալ հարցեր:

 

Անբար մարզը, որը սահմանակից է Սիրիային և Հորդանանին, այժմ համարվում է ամենալարվածն Իրաքում: Բախումներն այնտեղ չեն դադարում նախորդ տարվանից սկսած: Հազարավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց տներից Իրաքի ավելի հանգիստ շրջաններ:

 

Իրաքի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ մահապարտ-ահաբեկիչը հոկտեմբերի 27-ին ինքնահրկիզվել է Ջարֆ Սախր գյուղաքաղաքում, որի հետևանքով 27 շիա զինվորներ են զոհվել: Նախօրեինն իրաքյան ուժերն այնտեղիցն վռնդել էին ԻՊ-ի անդամներին:

Նույն շարքից