Առողջապահություն 

Նռան հյութի օգտակարությունը

analitik.am
Նռան հյութն ունի մի շարք հրաշագործ հատկություններ: Դեռ հնում այն օգտագործվել է սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու համար: Նռան հյութն այնքան հարուստ է հակաօքսիդանտների թվով, որ անցնում է նույնիսկ կարմիր գինուն:
 
Նռան հյութն օգտակար է նաև մրսածության ժամանակ, քանզի դրանով կարելի է ողողել կոկորդը: Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են, որ նռան հյութը նվազեցնում է արյան մեջ առկա ճարպաթթուների պարունակությունը, իսկ վերջիններս հանդիսանում են կանանց և տղամարդկանց որովայնի հատվածում ճարպի կուտակման հիմնական պատճառը:
 
Փորձի ընթացքում, որին մասնակցել էին երկու սեռի 48 ներկայացուցիչներ, առաջարկվել էր օրական խմել 500 մգ նռան հյութ: Արդյունքում պարզվեց, որ կամավորների 1/2-ի որովայնի հատվածում առկա ճարպի պարունակությունը նվազել է: Բացի այդ, մասնակիցներից 90%-ի մոտ նվազել էր արյան ճնշումը, ինչն իր հեթին նվազեցրել էր սրտի նոպաների, ինսուլտի և երիկամների հիվանդության առաջացման հավանականությունը: 

Նույն շարքից