Ռազմական 

ՌԴ-ում ձերբակալվել են ԻԼԻՊ-ին հովանավորող ադրբեջանցիներ

analitik.am

ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կողմից Սիրիայում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման համար ֆինանսավորման աղբյուրներ եւ մարտիկներ հավաքագրողների հայտնաբերելու ուղղությամբ վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացված մասշտաբային հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալվել են Ադրբեջանի 6 քաղաքացի:

 

Ձերբակալվածները Մոսկվայում Սկոտոպրոգոննի կառանցում գտնվող ավտոսպասարկման կետի 6 աշխատակիցներն են, այդ թվում` տնօրենը: Նրանք բոլորը ծնունդով Ադրբեջանից են:

 

«Նախկինում նրանք նորմալ տղաներ էին, իսկ որոշ ժամանակ հետո միացան իսլամի արմատական ձեւեր դավանող անձանց: Մորուք թողեցին: Հետո տեղեկացանք, որ ավտոսպասարկման կետից ստացվող միջոցների մի մասը հոսում է Սիրիա: Ավելին, բանվորները եւ նրանց ղեկավարը Ադրբեջանից այլ եկածների մեջ սկսեցին տարածել իրենց գաղափարները, առաջարկել մեկնել Սիրիա», -պատմել է «Ռոսբալտ»-ի աղբյուրը:

Նույն շարքից