Ռազմական 

Քաբուլում հզոր պայթյունից տուժել են հարյուրավոր մարդիկ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 200 մարդ:
Այս մասին հայտնել է Քաբուլի ոստիկանության պետ Աբդուլ Ռահմանը, նշելով, որ պայթյունի վայրից առայժմ հայտնաբերվել է զոհվածների 8 մարմին, սակայն, սպանվածների թիվը կարող է աճել փլատակների մաքրման աշխատանքներից հետո: Պայթյունից փլվել է նաեւ հարակից շինությունը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Առողջապահության նախարարության տվյալներով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 200 քաղաքացիներ: Սակայն այլ տեղեկությունների համաձայն վիրավորների թիվը կարող է հասնել շուրջ 400-ի:

Պայթյունն իրականացվել է Քաբուլի կենտրոնի խիտ բնակեցված շրջանում՝ զինվորական զորամասի հարեւանությամբ:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել:

Նույն շարքից