Ռազմական 

Փոփոխություններ՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում

analitik.am

Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու հարցը:   Համաձայն նոր օրենքի` զոհված զինծառայողի ընտանիքների շուրջ 50 անդամ կշարունակի ստանալ պարգևավճար՝ չնայած աշխատելու պայմանին: Անհրաժեշտ լրացուցիչ միջոցների չափը, համաձայն նախնական հաշվարկների, կազմում է մոտավորապես 51 միլիոն դրամ:


  Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային կազմի զինծառայողների ընտանիքների 2400 անդամներ 11600 դրամի փոխարեն կստանան 17000 դրամ պարգևավճար:   Ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով զոհված (այդ թվում՝ զոհված ազատամարտիկների), ինչպես նաև ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներ ՝ շուրջ 3900 անձ, 21000-31000 դրամի փոխարեն կստանա 31000 դրամ, իսկ երեխան՝ 38000 դրամ: 

Նույն շարքից