Ռազմական 

Ուկրաինական զինուժը Գորլովկայի ուղղությամբ կենտրոնացրել է հաուբիցներ ու ծանր հրետանային համակարգեր

Ուկրաինական ուժայինները Դոնեցկի ու Գորլովկա բնակավայրի ուղղությամբ կենտրոնացրել են մեծ քանակությամբ հրթիռային համակարգեր ու հաուբիցներ:
Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնապաշտպանության շտաբի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ Դոնեցկի աշխարհազորայինների հետախուզության տվյալներով, բացի ռազմատեխնիկայից , նկատվում է ուկրաինական զորամիավորումների աճը ռազմաճակատի տվյալ հատվածում:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ շփման գծից ընդամենը 5 կմ հեռավորության վրա՝ Դերժինսկում դեպի Գորլովկայի ուղղությամբ նկատվել են զենիթային համակարգեր, իսկ բնակավայրի մատույցներում Գրադ ու Ուրագան հրետանային համակարգեր:

Բոլոր այս փաստերն ապացուցում են, որ ուկրաինական կողմը մտադիր չէ հավատարիմ մնալ մինսկյան համաձայնագրերի ու պարբերաբար խախտում է հրադադարը:

Նույն շարքից