Ռազմական 

Թուրքական F-16 կործանիչները կտրել են ռուսական ռազմական ինքնաթիռների ճանապարհը

analitik.am

ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովում, Ատլանտյան օվկիանոսում և Սև ծովում՝ Եվրոպայի օդային տարածքում, ռուսական ինքնաթիռների կասկածելի շարժ է նկատել:

 

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու»գործակալությունը, ՆԱՏՕ-ից ստացված տեղեկության համաձայն՝ Դաշինքի ռադարները մի դեպքում 8 ռուսական ինքնաթիռ են ֆիքսել, որոնց դեմ դուրս են եկել նորվեգական և բրիտանական կործանիչները:

 

 

Մեկ այլ դեպքում՝ ՆԱՏՕ-ի ռադարները Սև ծովում երկու Տու-38 և երկու Սու-27 տիպի ռուսական ինքնաթիռներ են ֆիքսել: Ռուսական ռազմական ինքնաթիռների ճանապարհն այս անգամ կտրել են թուրքական F-16 տիպի կործանիչները:

 

ՆԱՏՕ-ի կործանիչներն այս տարվա ընթացքում ռուսական ինքնաթիռների դեմ ավելի քան 100 կանխարգելիչ թռիչք են իրականացրել, ինչը նախորդ տարվա տվյալից 3 անգամ ավելի է:

Նույն շարքից