Մշակույթ 

Fox կինոստուդիան մտադիր է հեռուստասերիալ նկարահանել «Իքս մարդիկ» կոմիքսների մոտիվներով

Filmz.ru կայքի փոխանցմամբ՝ Fox կինոստուդիան մտադիր է հեռուստասերիալ նկարահանել «Իքս մարդիկ» կոմիքսների մոտիվներով: Marvel ընկերության հետ համապատասխան բանակցություններ սկսելու մասին հրապարակավ հայտարարեց Fox Television Group գլխավոր տնօրեն Դեյնա Ուոլդենը:

Ինչպես հայտնում են աղբյուրները, պրոֆեսոր Իքսի, Ռոսոմախայի և այլոց մասին սերիալի ստեղծման շուրջ բանակցությունները դեռ հեռու են ավարտից, սակայն Fox-ն ամեն ինչ անում է, որպեսզի Marvel-ը համաձայնվի փոքր էկրաններին ստուդիայի գաղափարների մարմնավորմանը:

Նույն շարքից