Ռազմական 

Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Ռակկայում

analitik.am

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի օդանավերը հոկտեմբերի 30-ին հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Ռակկա քաղաքում և մերձակա գյուղերում:


 Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քաղաքի բնակիչների տեղեկացմամբ, օդային հարվածներն ուղղվել են Ռակկայի հարավային շրջանների, ինչպես նաև Մաադան և Սուլուք գյուղաքաղաքների ուղղությամբ: Պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Սիրիայում ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքը ռազմական գործողություններն սկսել է սեպտեմբերի վերջից: Օդային հարվածների արդյունքում հարյուավոր ահաբեկիչներ են սպանվել:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական բանակը և զինված ուժերը ԻՊ-ի տասնյակ անդամներ են ոչնչացրել Դեր Զորի մի քանի շրջաններում: Սպանված ահաբեկիչների մեծ մասը սիրիացիներ չեն: ԻՊ-ի անդաներ են սպանվել Սինաա թաղամասում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Հոմսի գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել և ոչնչացվել:

 

Զինյալների դեմ պայքարը շարունակվում է նաև Հալեպում: Ջանդուլ, Քասթիլիո, Հարյաթան, Տամուրա ալ Լիրմուն, Սուքքարի բնակավայրերում մեծ թվով զինյալներ են սպանվել:

Նույն շարքից