Ռազմական 

Հս. Կորեայի առաջնորդը սպանել է տվել զինվորականին

analitik.am

Daily Mail-ը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սպանել է տվել բարձրաստիճան զինվորականի, որը համարձակվել է փոխել հայրենասիրական երգի բառերը կարաոկե կատարման ժամանակ:

 

Ըստ մամուլի՝ զինվորականը փոխել է երգի «Ատի՛ր թշնամուդ, սիրի՛ր երկիրդ» բառերը «Ատի՛ր կնոջդ, սիրի՛ր սիրուհուդ»-ի:

 

Կիմ Չեն Ընի կարծիքով՝ սա ըմբոստ ոգու դրսևորում է: Դրա համար զինվորականին տարել են իր տնից և հաջորդ օրը մահապատժի ենթարկել:

 

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան ԵՄ-ի մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչներին հրավիրել է Փհենյան, արձանագրում է աղբյուրը:

Նույն շարքից