Առողջապահություն 

Սուրճ, շոկոլադ, գարեջուր, գինի

analitik.am
Շոկոլադ, գարեջուր, սուրճ, գինի. այս ըմպելիքների ազդեցությունը օրգանիզմի վրա միանշանակ դրական կամ բացասական չի կարելի համարել: Սվորաբար նրանք վատ հատկություններ ունեն: Բայց պարզվում է, որ այս ըմպելիքներն ունեն նաև օգտակար հատկություններ:
 
Շոկոլադ
Կոպենհագենի գիտնականները փորձ են կատարել: Փորձի մասնակիցներից ոմանք կերել են 100 գրամ մուգ շոկոլադ, մյուսները՝ կաթնային: 2 ժամ հետո նրանց բոլորին ուղարկել են սնվելու: 5 ժամ հետո կատարվել է մետաբոլիզմի մոնիտորինգ, որի արդյունքում պարզվել է, որ մուգ շոկոլադով սնված մասնակիցները 17 տոկոսով քիչ կալորիաներ են օգտագործել, քան կաթնային շոկոլադ ուտողները:
 
Գարեջուր
Օրական 0.5-0.6 լիտր գարեջուր խմող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում ccc հիվանդությամբ, քան բոլորովին չխմող մարդիկ: Այս եզրակացությանն է հանգել «Էպիդեմոլոգիայի եվրոպական ամսագիր»-ը:
 
Սուրճ
Բոստոնի գիտնականները փաստում են, որ սուրճը կարող է կանխարգելել մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակի` բազալիումի զարգացումը: Սակայն դա օրական 3 բաժակից ոչ պակաս օգտագործելու դեպքում: Միայն թունդ սև սուրճն է պարունակում անհրաժեշտ քանակի հակաօքսիդանտներ, սակայն պետք չէ մոռանալ դրա հետ մեկտեղ սովորականից շատ ջուր օգտագործելու մասին: 
 
Գինի
Ըստ վերջին հետազոտությունների` խաղողի մեջ պարունակվող ֆլավոնիդները մեկուսացնում են մաշկի բջիջները քայքայող հատուկ ֆերմենտի առաջացումը:


Նույն շարքից