Ռազմական 

Պենտագոնը՝ Աֆղանստանի բանակի մասին

analitik.am

Աֆղանստանի զինված ուժերը հասել են զգալի առաջընթացի և ունակ են միայնակ կատարել տարբեր մարտական հանձնարարություններ: Այս մասին ասվում է Կոնգրեսին ուղղված Պենտագոնի զեկույցում, որի էության մասին լրագրողներին պատմել է ՊՆ մամլո քարտուղար Ջոն Կիրբին՝ փոխանցում է TASS գործակալությունը:


Կիրբիի խոսքով՝ զինվորականները դեռ շատ աշխատանք ունեն, սակայն աֆղանական ազգային անվտանգության ուժերը զգալի աշխատանք են կատարել՝ ստիպելով թալիբներին նահանջել վերջին բախումների ընթացքում:

 

Պենտագոնի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ 2015 թվականին ամերիկացի մասնագետները կշարունակեն պատրաստել, խորհրդատվություն տրամադրել և օգնել աֆղանական ուժերին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել «Ալ-Քաիդայի մնացորդների» դեմ հակաահաբեկչական գործողություններում:

 

Զեկույցի համաձայն՝ Աֆղանստանի զինված ուժերը ցուցաբերել են գործողություններ ծրագրելու և անցկացնելու ունակություն:

 

Այս տարվա վերջին ՆԱՏՕ-ի հիմնական մարտական ուժերը պետք է լքեն երկիրը:

Նույն շարքից