Ռազմական 

Կանադան առաջին անգամ հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

analitik.am

Կանադական ավիացիան առաջին անգամ մասնակցել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ուղղված ռազմական գործողություններին, գրում է lenta.ru-ն։

 

Երկու CF-18 տիպի կործանիչ ռումբեր են նետել իրաքյան Ֆալուջա քաղաքից ոչ հեռու գտնվող զինյալների դիրքերի վրա, ապա վերադարձել են Քուվեյթի ռազմաբազա։ Այս մասին հայտնել է Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը, գրում է Associated Press-ը։

 

Ընդհանուր առմամբ, Կանադան ներգրավել է վեց CF-18 կործանիչ, երկու CP-140 Aurora հետախույզ-ինքնաթիռ և մեկ Airbus СС-150 Polaris ինքնաթիռ-լիցքավորիչ։

 

Բացի այդ, առաքելությանը մասնակցում է 600 կանադացի զինծառայող։

Նույն շարքից