Ռազմական 

ԻՊ-ն սպանել է բունմար ցեղախմբի շուրջ 500 անդամի

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերջին օրերին բունմար ցեղախմբի շուրջ 500 անդամի է սպանել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր, բունմար ցեղախմբի շեյխ Ղազի ալ Կաուդը՝ ավելացնելով, որ հարյուրավոր երիտասարդների ճակատագիրն անհայտ է, միևնույն ժամանակ շարունակվում են առևանգման գործողությունները: Նրա խոսքով` բունմար ցեղախումբն աջակցություն չի ստանում ոչ մի կողմից, այդ թվում՝ կառավարությունից:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 1-ին ԻՊ-ն բունմար ցեղախմբի 85 անդամի է սպանել: Անբար մարզում բունմար ցեղախումը մի քանի շաբաթ առաջ հայտնվել էր շրջափակման մեջ: ԻՊ-ի բռնությունները ցեղախմբի դեմ սկսվել են նախորդ շաբաթվանից, մահապատժի է ենթարկվել ավելի քան 300 մարդ:

 

Չնայած ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի օդային հարվածներին, կազմակերպության բռնությունները շարունակվում են :

Նույն շարքից