Ռազմական 

Լիտվայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Երկաթե սուր 2014» զորավարժությունները

analitik.am

Լիտվայում նոյեմբերի 3-ին սկսվել են «Երկաթե սուր 2014» (Iron Sword) միջազգային ընդգրկուն զորավարժությունները, որոնց մասնակցում են ավելի քան 2,5 հազար զինվորականներ ՆԱՏՕ-ի ինը երկրներից: Այդ մասին  հաղորդել Է բալթյան հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

«Երկաթե սուր 2014» վարժանքները ՆԱՏՕ-ի զինվորականների պատրաստման եւ զինավարժանքների կազմակերպման ծրագրի (MTEP — Military Training and Exercise Program) բաղկացուցիչ մասն են եւ Լիտվայում անցկացվում են առաջին անգամ: Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի զորամասերի փոխգործակցության կատարելագործումն Է եւ համաձայնեցված պաշտպանողական, հարձակողական ու կայունացման գործողություններ իրականացնելը:     

 

Զինավարժանքները, որոնց մասնակցում են զինվորականներ Չեխիայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Հունգարիայից եւ Գերմանիայից, տեղի են ունենում Լիտվայի երկու խոշորագույն զորավարժարաններում՝ Գայժոնայում եւ Պաբրադում: Դրանց ընթացքում գործի կդրվի ավելի քան 300 միավոր տարբեր նշանակության ռազմական տեխնիկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից