Ռազմական 

ԻՊ-ն բունմար ցեղախմբի 35 անդամի մահապատժի է ենթարկել

analitik.am

«Իսլամական պետություն» կազմակերպությունը Իրաքի արևմուտքում գտնվող Անբար մարզում բունմար ցեղախմբի 35 անդամի մահապատժի է ենթարկել:


Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, լուրը հաստատել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր, բունմար ցեղախմբի շեյխ Ղազի ալ Քաուդը:  Սպանվածների թվում կան 3 երեխա և 4 կին: Ոճրագործությունն իրականցվել է նոյեմբերի 3-ի երեկոյան:

 

Ավելի վաղ Ղազի ալ Քաուդը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերջին օրերին բունմար ցեղախմբի շուրջ 500 անդամի է սպանել: Նրա խոսքով ` հարյուրավոր երիտասարդների ճակատագիրն անհայտ է, միևնույն ժամանակ շարունակվում են առևանգման գործողությունները:

Նույն շարքից