Ռազմական 

Իրաքի Սալահ ադ Դին մարզում ԻՊ-ի մոտ 30 ահաբեկիչներ են սպանվել

analitik.am

 Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Թիրքիթ քաղաքի հյուսիսում գտնվող Բայջի նավթավերամշակման գործարանի մոտ բախումների հետևանքով «Իսլամական պետության» 58 ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:


Այդ տարածքում զինված ուժերի ղեկավար Ալի  ալ Կուրեյշին նշել է, որ անվտանգության ուժերին հաջողվել է կանխել ահաբեկիչների հարձակումը գործարանի վրա, որի արդյունքում 28 ահաբեկիչներ սպանվել, 30-ը վիրավորվել են: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Սալահ ադ Դին մարզում իրաքյան օդային ուժերը ռմբակոծել են Շարկատ շրջանը, որի արդյունքում կազմակերպության 3 հենակետեր ամբողջությամբ ոչնչացվել են:

 

Իրաքյան պետական հեռուսատեսությունը նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ իրաքյան անվտանգության ուժերն ազատագրել են Բայջի շրջանի ալ Ասքարի թաղամասը, որը գտնվում էր ԻՊ-ի հսկողության տակ:

 

Ավելի վաղ կանադական օդային ուժերն Իրաքի Ֆալլուջա  քաղաքում ռմբակոծել են «Իսլամական պետության» դիրքերը: Առաջին ռմբակոծություններին մասնակցել են Ֆ-18 երկու կործանիչ: Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում պատճառած վնասների մասին:

 

ԻՊ-ն Ֆալլուջա քաղաքում իր ստորաբաժանումներն ուժեղացրել էր դեռ հունվար ամսից:

Նույն շարքից