Ռազմական 

Վրաստանի բանակում զանգվածային թունավորման գործով զբաղվում է Գլխավոր դատախազությունը

analitik.am

Վրաստանի գլխավոր դատախազությունը երեքշաբթի օրը երկրի պաշտպանության նախարարության 7 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ բժշկական դեպարտամենտի ղեկավար Մեդեա Բետաշվիլիի դեմ առաջադրել է մեղադրանք երկրի զորքերում զանգվածային թունավորումների գործով: Այս մասին հայտնում է «Վզգլյադ» թերթը:

Մեղադրանքներ են առաջադրվել ՔՕ 2 հոդվածներով, որոնք ենթադրում են մինչև 3 տարվա ազատազրկում:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների և անորակ սննդամթերքի պատճառով անցած տարի Վրաստանի զորքերում գրանցվել է զինծառայողների զանգվածային թունավորման 10 դեպք:

Բուժօգնության է դիմել ընդհանուր թվով 858 զինծառայող, որոնցից 70-ի մոտ ախտորոշվել է թունավորման ծանր տեսակ:

Այդ փաստերը 1 տարի է՝ հետաքննվում են: Հետաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից