Ռազմական 

ՆԱՏՕ-ն Պենտագոնին խնդրում է լրացուցիչ զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա

analitik.am

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Պենտագոնում լրագրողներին հայտնել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ռոտացիոն ուժեր, որովհետև Եվրոպայի առջև նոր մարտահրավերներ են հայտնվել՝ Ռուսաստանի և Սիրիայում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է Stars and Stripes-ը:

 

«Բարձր ճնշման պատճառով, որը մենք հիմա զգում ենք Արևելյան Եվրոպայում, և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների պատճառով, որոնք մենք ձեռնարկում ենք Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում, մենք լրացուցիչ ռոտացիոն ներկայություն ենք պահանջում»,- ասել է Բրիդլավը:

 

Միաժամանակ նա չի նշել՝ ինչ խնդիրներ կառաջադրվեն նոր զորքերին, եթե նրանք տեղակայվեն Արևելյան Եվրոպայում:

 

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի ներկայությունը 18 գումարտակից նվազել է մինչև 7-ի, բայց ռուս զինվորների թիվը մնում է անհայտ:

 

Միաժամանակ, նրա խոսքով՝ ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանին բավական ակտիվ են, նաև որոշակի տեխնիկա է տեղափոխվել սահմանին մոտ:

Նույն շարքից