Ռազմական 

Հյուսիսային Կորեան մտադիր է ավելի շատ կանանց զորակոչել բանակ

analitik.am

Հյուսիսային Կորեան պատրաստվում է ավելացնել տղամարդ զորակոչիկների համար զինվորական ծառայության ժամկետը և զորակոչել ավելի շատ կանանց, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Korea Herald-ին, որը վկայակոչում է սեփական աղբյուրները: Առկա տվյալների համաձայն՝ այդկերպ ԿԺԴՀ-ն պատրաստվում է լուծել զինվորների պակասի խնդիրը:

 

Ինչպես պնդում են աղբյուրները, վերջերս Փհենյանը սկսել է արական սեռի զինվորներին առաջարկել «կամավոր» առնվազն մեկ տարի ավել ծառայել (ներկայում Հյուսիսային Կորեայում ծառայության ժամկետը տասը տարի է), բայց պաշտոնապես այդ մասին դեռ չի հայտարարվել:

 

Հյուսիսկորեական բանակի թիվը 1,19 միլիոն է, ասված է հոդվածում: Հետազոտողների համաձայն՝ զինվորների պակասը պայմանավորված է նրանով, որ 1990-ական թվականների կեսերին ԿԺԴՀ-ում մեծ քանակությամբ երեխաներ են մահացել զանգվածային սովի պատճառով, ինչպես նաև այն փաստով, որ երկրի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ չեն ցանկանում բանակ գնալ ծառայության երկարատև ժամկետի պատճառով:

 

Կանայք, ինչպես ենթադրվում է, ծառայում են Հյուսիսային Կորեայի բանակում առնվազն յոթ տարի: Այժմ նրանք կազմում են զորքերի մոտ 22 տոկոսը:

Նույն շարքից